Մենք (դու, նա, ես) հարկեր ենք վճարում: Մենք (դու, շինարարը, հրուշակագործը, զոդողը, հանքափորը, հողագործը, անասնապահը և այդպես շարունակ) արժեք ենք ստեղծում, ապահովում ենք երկրի տնտեսական կենսունակությունը:
Կա՞ մի երկիր, որտեղ մարդիկ պետություն են պահում, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, իսկ պետությունը ամեն առիթով հայտարարում է, թե կամավորներ են պետք...
Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ՝ պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:
Քաղաքի կենտրոնում գիշերվանից կենտրոնացած ոստիկանության զորքերի ավտոբուսներով ու բեռնատարներով, հատուկ միջոցներով ու սաղավարտներով, մահակներով ու փշալարերով , բազմագույն բերետներով ու ղեկավարներով շրջադարձ արեք ու դեպի Լոռի...
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...